ՀՀ ազգային ժողովը հաստատեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծն ընդունվեց հրավիրված արտահերթ նիստում:
Կողմ քվեարկեց 47 կողմ, իսկ դեմ' 14 պատգամավոր:
«ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում ունի 5 անդամի տեղ, «Ծառուկյան» խմբակցությունը' 3, «Ելք»-ը' 2 , իսկ «ՀՅԴ»-ն՝ 1 տեղ»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Անունները կներկայացվեն ավելի ուշ:
Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը' նշելով, որ այն ստեղծվել է «ԱԺ կանոնակարգի» խախտմամբ'գործի նախաքննության փուլում չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել:
ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց' հանձնաժողովը ստեղծված է եղել դեռ երեկ, երբ հավաքվել են անհրաժեշտ քանակով ստորագրություններ: Արտահերթ նիստում միայն անդամների քանակը պետք է հաստատվեր: