Հայաստանի հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին, սեպտեմբերի 18-19-ը՝ շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը` առանց տեղումների եղանակ: