ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է իրեն և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:
«Այդպիսի բան չկա: Միակ կապը թուրքական կողմի հետ, որի մասին ես հայտարարել էի, Բրյուսելում էր, երբ որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բարևեց ինձ ու գնաց»,- Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքականլրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանըհատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:
Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած ևձերբակալված 16-ամյա հովվին: