Կառավարության շենքի դիմաց լարված վիճակ է։ Բողոքի ցույց անող արծվաշենցիները փորձել են ներխուժել կառավարության շենք, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել։
Ակցիայի մասնակիցների պահանջն է նոր կառավարությանը՝ փոխհատուցել իրենց կորցրած 5 հազար հեկտար տարածքի համար։
«2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքւմ, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ՝ ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը և հավելեց, որ իրենց հույսը վարչապետն է։
Իրավիճակը շտկելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպման։
Վարչապետը նշեց, որ խնդրին ծանոթանալուց հետո միայն կարող է ինչ-որ բան ասել, բայց երաշխավորեց, որ հարցն օրինական դաշտում կլուծվի։