Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ զոհից բացի կա նաև վիրավոր:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն ասաց, որ վիրավորի վիճակը բավարար է. «Ունի փոքր մարմնական վնասվածքներ՝ սալջարդների տեսքով` ձախ ուսահոդի և ձեռքի թաթի շրջանում: Մինչև առավոտ կմնա հսկողության տակ. նա լրիվ կոնտակտի մեջ է»:

 

Կարապետյանն ասաց նաև, որ վաղը կամ հաջորդ օրը վիրավորն, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվի հիվանդանոցից: