Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկը, որոնց թվում է նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը:
«Տաշիր» ընկերությունը Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում 48-րդն է:
Forbes-ի վարկածով Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունը «Լուկոյլ»-ն է, երկրորդ հորիզոնականում X5 Retail Group-ն է, երրորդում՝ «Սուրգուտնեֆտեգազ»-ը: