Երեկ ԱԺ նախագահի աշխատասենյակում հանդիպման ընթացքում մեր գործընկերների հետ քննարկումներ են եղել հետևյալ տրամաբանությամբ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու նշանակել։ Այս մասին Աժ-ում մեկնարկած Կառավարության հետ հարցուպատասխան ժամանակ պատասախանելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա եղել են այն համատեքստում նաև, որ մեր գործընկերները հստակ արձնագրել են այն քաղաքական վիճակը, որ այսօր առկա է երկրում, և կարծում եմ՝ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի մեկ անելու գայթակղությանը տրվելը ավելի անտեղի և ավելորդ կլինի»,- նշեց վարչապետը հավելելով, որ հակառակ դրան այսօր մամուլում հրապարակումներ կան, որոնց տրամադրությունը նույնական չէ իր նշած տրամաբանության հետ։
Վարչապետը նկատեց, որ դա խնդիր չի համարում։
«Կարծում եմ խնդիրներ առաջանում են և կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետև իմ կարծիքով 2018 թվականի մայիսի 1-ին ազդարարեցին քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին, կարող եմ ասել, ցավալիորեն, ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- նշեց Փաշինյանը։