ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է իր ծննդյան տարեդարձն անցկացնել իր ընտանիքի, հարազատների և ընկերների շրջապատում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է РИА Новости-ն։
Հոկտեմբերի 7-ին նախագահը կդառնա 66 տարեկան:
Հյուրերից մեկը կլինի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն Ռուսաստան է ուղևորվել:
Մեկ տարի առաջ ևս՝ իտալացի քաղաքական գործիչը այցելել էր Սոչի՝ Պուտինի ծննդյան օրվա տոնակատարությանը մասնակցելու, և նրան նվիրել էր հսկայական ծածկոց:
Նախկինում Պեսկովը նշել է, որ Պուտինը, որպես կանոն, իր ծննդյան օրն անցկացնում է հարազատների հետ, բայց երբեմն լինում են բացառություններ։ Օրինակ՝ անցյալ տարի նա ունեցել է մի ամբողջ հեռախոսային խոսակցություն, ինչպես նաև հանդիպում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ:
2016 թվականին Պուտինը իր ծննդյան օրը Գիշերային հոկեյի գավաթի խաղարկությանն էր, իսկ 2014 թվականին նա գնաց Սիբիր և քայլեց մոտավորապես 9 կմ:
Նախագահի խոսքով` միայն մեկ անգամ է պատահել, որ իր ծննդյան օրն օտարերկրյա գործընկերոջ հետ անցկացնի։
Դա եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպին։ Պուտինը հիշում է, որ նրանք համեստ են տոնել. «Խմեցինք մի բաժակ օղի և ուղղակի կտրեցինք երշիկ»: