Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում Է այս տարվա մարտին նախագահի ընտրություններում չքվեարկած ընտրողների ցուցակների պատրաստումը՝ գլխավոր դատախազություն հանձնելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Վաթան» թերթը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ ցուցակների հանձնումը դատախազություն իրականացվում Է 500 եգիպտական ֆունտի (ամերիկյան 28 դոլարի) չափով տուգանքի հետագա բռնագանձման համար յուրաքանչյուր քաղաքացուց, ով ընտրատեղամաս չի եկել առանց հարգելի պատճառի:

«Ընտրական հանձնաժողովը պարտավոր Է կատարել օրենքը, տուգանքը նորամուծություն չԷ, այն վերաբերում Է բոլոր ընտրություններին»,- «Ալ Վաթանին» ասել Է ընտրական հանձնաժողովի ղեկավար Լաշին Իբրահիմը: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին չի ներկայացել 34 միլիոն 823 հազար ընտրող ցուցակներում գրանցված գրեթե 60 միլիոնից: Այսպիսով մասնակցությունը կազմել Է 41 տոկոսից փոքր-ինչ ավելի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: