Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի փոխելու իր կենսակերպը: Նա հեծանիվով, երթուղայիններով, ոտքով շրջելու է մայրաքաղաքում, ինչպես և նախկինում: Երևանի քաղաքապետարանում նորընտիր ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ աշխատավայրում չի նստելու, վազվզելու է քաղաքում' հետևելու կատարվող աշխատանքներին:
«Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են: Ես գիտեմ, որ մեզ շատ ծանր աշխատանք է սպասվում: Կլինեն կոնֆլիկտներ, բանակցություններ»,-ասաց նա:
Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ իր համար ավագանու 65 անդամները մեկ թիմ են, ովքեր մի նպատակ ունեն' բարեկարգել մեր Երևանը: «Նրանց կողմից յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունվելու և ի կատար է ածվելու»,-հավելեց նորընտիր քաղաքապետը: