Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը օրեր առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Արմենպրես»-ը դիմել Քաղաքաշինության կոմիտեին, որտեղից հաստատեցին տեղեկատվությունը՝ նշելով, որ Արմեն Ղուլարյանն այսուհետ իր փորձառությունը քաղաքաշինության ոլորտին կծառայեցնի և իր նպաստը կունենա երկրի զարգացմանը որպես անկուսակցական: