Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30 արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում: (կարող եք նշված հատվածում դնել հղում դեպի Ոստիկանության համապատասխան հայտարարությանը՝ «Հաշվի առնելով այս հանգամանքը Կենդանաբանական այգին այդ օրը՝ հոկտեմբերի 11-ին այցելուների համար իր դռները կբացի ժամը 11:00-ին:

«Արմենպրես»-ին Երևանի Կենդանաբանական այգուց միաժամանակ տեղեկացնում են, որ հոկտեմբեր ամսի մնացած օրերին Այգին կշարունակի բացվել առավոտյան ժամը 9-ին (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Այգին բացվում է ժամը 11:00-ին), իսկ տոմսարկղերը կփակվեն ժամը 18:00:

Այցելուները Կենդանաբանական այգում կարող են շրջել մինչև 19:00:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում: Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը: