«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունն արդեն ստուգել է, թե Սերժ Սարգսյանի եղբայրը' Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը՝ տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամյա փոխանցումով: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղեկություն կտրամադրվի:

Հիշեցնենք, որ Սարգսյանի կուտակած գումարների մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաեւ այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր գույքն ապօրինի արգելանքի տակ պահելու մասով: Բանն այն է, որ Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք էր դրվել դեռեւս հուլիսի 9-ին, որից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանված կարգով հաստատվել է՝ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով

: Եվ ահա ԱԱԾ-ն խոստանում է առաջիկայում այս մասով նոր բացահայտումներ անել:

Ավելի մանրամասն'«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: