Արտգործնախարարության խոսնակն արդեն խոսել է այդ մասին. որևէ նոր բան չունեմ ասելու, մեր դիրքորոշումը հայտնի է։ Վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում, առավել ևս, վարչապետն արտահայտվել է այդ մասին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին՝ թե տողատակեր տեսնո՞ւմ է ԱՄՆ դեսպանի հայտարարության տակ, Զոհրաբյանը պատասխանեց․ «Մենք աշխատում, բանակցում և շարունակելու ենք անել ամեն բան՝ մեր դիրքորոշումների շրջանակում»։
Դիտարկմանը, թե դեսպանի հայտարարությունն անակնկա՞լ էր իր համար, Մնացականյանը պատասխանեց, որ անակնկալների մասին չի ուզում խոսել։