«Պետք է Կապանի նորընտիր քաղաքապետը բյուջեն լավ հավաքի և տեխնիկայի հարցը լուծի։


Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր հարցերը պետք է լուծի վարչապետը»,-այսպիսի պատասխան տվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանի մշակույթի կենտրոնի տնօրենին, երբ վերջինս, ներկայացրեց  Կապանի մշակույթի պալատի վերակառուցման և արդիականացման հետ կապված խնդիրները։