«Բիզնես Արմենիա» արտահանման, ներդրումների և զբոսաշրջության խթանման ազգային մարմնի աջակցությամբ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին ապահովվել է 5 միլիարդ 910 միլիոն դրամի արտահանում, որը գերազանցում է անցած ամբողջ տարվա 5.7 միլիարդ դրամ ցուցանիշը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: «Սպասում ենք, որ այս թիվը կհասնի 7 մլրդ դրամի: Այս տարվա առաջին ինն ամիսներին հիմնադրամի աջակցությամբ ապահովվել են 17 միլիոն 395 հազար դոլարի օտարերկրյա ներդրումներ, ևս 28.6 միլիոն դոլարի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերը ստորագրված են։ Մեր թիրախը 46 մլն դոլար էր և ինձ թվում է այս թիվը կգերազանցենք»,- ասաց Ավակյանը:
Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում է կայացվել ընդլայնել «Բիզնես Արմենիա»-ի գործունեության ոլորտները և դրանցում ներառել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: «Միաժամանակ, հիմնադրամում տեղի կունենանք օպտիմալացում , ինչի արդյունքում կունենանք 108 մլն դրամի խնայողություն: Վստահ եմ, որ օպտիմալացումը մեր ցուցանիշների վրա չի ազդի և կշարունակենք բարձրացնել դրանք ավելի փոքր թիմով»,- ասաց Ավակյանը:
Որոշում է կայացվել նաև, որ այսուհետ հիմնադրամի գործադիր տնօրենի նշակումը տեղի ունենա մրցույթային կարգով: