Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հոկտեմբերի 22-ին Երևանում կայացած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստանում հրուշակեղենի 6 արտադրողների  բողոքները՝ երկրում ռուսական խոշոր մի ընկերության կողմից դեմպինգային քաղաքականություն վարելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շաբոյանն ընդգծեց, որ համաձայն բողոքների՝ ռուսական ընկերությունն անհավասար պայմաններ է ստեղծում մրցակցության համար, որն էլ վնաս է հասցնում տեղական արտադրողներին։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ իրենց նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում, ավելի ցածր, քան հենց Ռուսաստանում։

«Այդ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանի տարածքում, և մենք գործ ունենք անդրսահմանային շուկայի հետայդ իսկ պատճառով հնարավոր է, որ ԵԱՏՄ շրջանակներում դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Մենք դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մերգործընկերներինորպեսզի ստանանք գնագոյացման մասին տեղեկություն»,- եզրափակեց Շաբոյանը։