Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Աժ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանց պահանջը ցմահ ազատազրկվածներին համաներում շնորհելն է։ Քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, նրանք պահանջում են մեղմացում նույնիսկ ծանր հանցագործությունների պարագայում։

Ակցիայի մասնակիցների բողոքները լսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

 

Պատգամավորը նշեց, որ ինքը դեմ է, որպեսզի ընդհանուր համաներում լինի, քանի որ նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր Ազգային ժողովի շենքում ոճրագործություն են արել։ Բացի այդ, նա հավելեց, որ համաներումը տարածվում է միայն միջին և թեթև հանցագործությունների վրա։

Մասնակիցների մեկի դժգոհությանը Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Ես դատապարտյալ չգիտեմ, որ ասի՝ ինքը մեղավոր է, դա հայտնի փաստ է»։ 

Պատգամավորն իրավիճակին լուծում տալու համար առաջարկել է գրել բոլոր դատապարտյալների տվյալները, որպեսզի ինքն անձամբ ՀՀ արդարադատության նախարարից ճշտի ամեն մեկի կարգավիճակը։