«Լավ տպավորություն թողեց, կրթված անձնավորություն է և հավանական է, որ մասնագիտական առումով նրա աշխատանքը նույնպես պիտանի կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով` իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։