Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Այն դեռ չսկսած՝ ընդմիջվեց, քանի որ տուժող կողմը նիստին չէր ներկայացել: Դատարանը տասնհինգ րոպե ժամանակ տվեց, որպեսզի հստակեցվի՝ տուժող կողմը կներկայանա՞ նիստին, թե՝ ոչ: Սակայն ընդմիջումից հետո կրկին տուժող կողմը ներկա չէր, բայց դատարանը որոշեց նիստը մեկնարկել առանց նրանց։

Դատարանը հարցեր հղեց Հայկ Սարգսյանին։ Վերջինս ասաց, որ հիմա չի աշխատում, իսկ մինչ այս աշխատել է Երևանի քաղաքապետարանում: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի մեկ ժամից: 

 

 

Ուղիղ միացումը՝ 1in.am-ի