«Մարդ սպանելու համար դատապարտվածը չպետք է համաներման ենթարկվի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատեցնենք, պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմը, ներման և պատժաչափերը փոխելու մեխանիզմները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաներման հարցին։