«Շատ հնարավոր է, որ ՔՊ-ի ցուցակում լինեն մարդիկ տարբեր կուսակցություններից, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունից, և իսկապես տրամաբանական է, որ դա կարող է ազդել մեր հեղինակության վրա»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, համաձայն որի՝ ՔՊ-ի ցուցակում կարող են ընդգրկված լինել նաև ՀՀԿ խմբակցության որոշ անդամներ։
«Մենք ունենք անհրաժեշտ համարձակություն ճշմարտությունն ասելու հասարակությանը։ Եթե մենք կարծում ենք, որ Հայաստանն այն փուլում է, որ պետք է ավելի շատ կամուրջներ գցվեն, քան բարիկադներ կառուցվեն, և նախկինում բարիկադների այն կողմում եղած որոշ մարդիկ պետք է ունենան երկրորդ հնարավորությունն արդեն լավ խաղի պայմաններում իրենց ծառայությունը բերելու Հայաստանին, ապա մենք դա կհամարձակվենք հայտարարել նաև հասարակությանը»,-նշել է Միրզոյանը։
Փոխվարչապետը չբացառեց, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ իրենց ՔՊ-ի ռեյտինգի հաշվին։