«Ես կարծում եմ, որ հեղափոխությունից հետո մի շարք համաներումներ են պետք մեր երկրին և, որպես տնտեսագետ, ասեմ, որ առաջինը հարկային համաներում պետք է լինի։
Մոտավորապես 60-70 մլրդ-ի հասնող այն պարտքերը, որոնք կուտակված են բիզնեսի վրա, կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի կառավարությունը դուխով կատարի այդ հարկային համաներումը»,-այս մասին այսօր Աժ-ում համաներման նախագծի քննարկման ժամանակ ասաց Աժ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։
Մելքումյանը նշեց, որ այլ համաներումներ պետք է լինեն, որպեսզի երկիրը առողջանա. միայն այս համաներումով մենք «ցավին դարման չենք անի»։