Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ Քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Կոստանյանը սկզբում հայտարարել էր, որ նիստի դռնփակ անցկացման պատճառներից մեկը կարևոր հայտարարություն անելն է: Նշենք, որ նիստին ներկա էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Վաչե Մարգարյանը:
Նիստի ավարից հետո դատավոր Վաչե Մարգարյանը համառորեն չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, իսկ թե նախաքննության ընթացքում երբևէ կանչվե՞լ է հարցաքննության, դատավորը նշեց, որ այդ տեղեկությունը կարելի է ճշտել նախաքննությունն իրականացնող մարմնից:
Լրագրողների այն հարցին, թե ճնշում գործադրե՞լ են վերջինիս վրա Քոչարյանի գործով զբաղվելու ընթացքում, դատավորն ընգծեց, որ դեռ ոչ ոք չի ճնշել իրեն, ըստ էության, հերքելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն խոսքը, թե դատավոր Վաչե Մարգարյանը «վախեցած զանգել էր, ես էլ ասեցի՝ ուզես-չուզես՝ պտի փակես» Քոչարյանին:
Հիշեցնենք` հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից` Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից` Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից` Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը: