««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ Քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու այն մարդիկ, ում մասին շրջանառվում են լուրեր և ձեզ անհանգստացնում են։
ՀՀԿ խմբակցությունից լինելու են 2-3 մարդ, որոնք ներկայացնում են համայնք և որոնք չեն հանդիսանում ՀՀԿ անդամ և որևիցե օդիոզ դեմք, որը որ տանիք է փնտրելու իր համար՝ չի լինելու նման բան մեր կուսակցությունում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը նշեց, որ ցուցակը բաղկացած է լինելու իրենց քաղաքական թիմով, հանրությանը հայտնի մարդկանցով, այն մարդկանցով, ովքեր փողոցներ են փակել։