ՀՀ կառավարության որոշմամբ Մշակույթի նախարարությանը կհատկացվի 48 մլն 435 հազար դրամ՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ժամանած երաժիշտների աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:
Այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստում:
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ժամանած պղնձափողային գործիքներ նվագող բարձրակարգ երաժիշտներ կան, որոնց աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է Մշակույթի նախարարությանը հատկացնել 48 մլն 435 հազար դրամ»,- ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ հատկացումները կնպաստեն ֆիլհարմոնիկ նվագախմբի կայուն աշխատանքի շարունակականությանն ու տարբեր միջազգային բարձր հարթակներում Հայաստանի պատշաճ ներկայացմանը: