Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեին մեղադրել Է այն բանում, որ նա թոշակառուներին խաբում Է՝ նրանց խոստանալով կենսաթոշակի բարձրացում մինչեւ 400 լարի (ավելի քան 148 դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցանկանում եմ պատասխանել այդ խաբեությանը, դա այլ կերպ չես անվանի, որը կապված Է կենսաթոշակի՝ այսպես կոչված աճի հետ մինչեւ 400 լարի: Եթե նրանք հնարավորություն չունեն հաշվել, ապա անձամբ ես կարող եմ մեր ընդդիմախոսներին մի քանի կալկուլյատոր նվեր ուղարկել: Խոսքը լրացուցիչ 2 միլիարդ լարիի մասին Է, ինչը շատ ավելին Է, քան հատկացվում Է մեր բժիշկներին, զինվորականներին, ոստիկաններին, ուսուցիչներին եւ բոլոր գերատեսչություններին՝ միասին վերցված… Նրանք չեն ամաչում, որ այդպես խաբում են մեր տատիկներին ու պապիկներին»,-ասել Է Բախտաձեն՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մինչեւ 400 լարի կենսաթոշակի աճն այս փուլում հնարավոր չԷ: Այսօրվա դրությամբ տարիքային թոշակառուներն ստանում են 180 լարի (ավելի քան 66,6 դոլար): «Դա բացարձակապես անընդունելի Է, եւ ես վստահ եմ, որ Վրաստանի հասարակությունը անպայմանորեն համարժեք պատասխան կտա»,-ընդգծել Է Բախտաձեն, հաղորդել Է Sputnik-գործակալությունը: