Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով: Նշենք նաև, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը: Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Բոնդարենկոն «Արարատ-73» հաղթական թիմի ներկայացուցիչներից է, սակայն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967 թվականից