Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերի մեծ մասն արդեն հստակ կողմնորոշվել է մասնակցության հարցում: Սակայն «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը դեռևս չի հստակեցրել իր անելիքները:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ՀԱԿ-ում ժողով կգումարվի:
Մեր այն ճշտող հարցին, թե ժողովի ընթացքում վերջնականապես կորոշվի՞ ՀԱԿ-ը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, թե ոչ, ՀԱԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Այսօր կտրվեն բոլոր հարցերի պատասխանները և պարզ կլինի՝ մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ը, թե՞ ոչ»:
Նշենք, որ ՀԱԿ անդամ Արամ Մանուկանը, չնայած իր նախնական դրամադրվածությանը, կողմ չէ, որ կուսակցությունը մասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին:
Մանուկյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչն է որոշման վերանայման հիմք հանդիսացել, քանի որ շատ վստահ էր իրենց ուժերի վրա և շանսերն էլ բարձր էր գնահատում, նշել էր, որ դեռևս քննարկումների մեջ են ու հստակ որևէ բան ասել չի կարող: