Գազի գնի իջեցման պայմանավորվածություն դեռևս չկա։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանի սպառողներին մատակարարվող գազի գնի իջեցում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ։
««Գազպրոմ Արմենիա»-ն 2016 թ մինչև հիմա 2 անգամ գազի գնի իջեցում է իրականացրել։ Սակայն գազի գնի իջեցումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով և որոշումը կայացվում է միջպետական կառավարական համաձայնագրերի արդյունքում»,֊ ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը։ Նա նշեց՝ ներկա փուլում 2019թ. գազի գնի իջեցման համար պայմանավորվածություն չկա։