«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին տարիներին տարբեր բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի աճ է նկատվում, սակայն ոչ բոլորն են ավելացրել իրենց հարկային վճարումները: ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ բուժհիմնարկներ, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակում համարվել են խոշոր հարկատու, բայց այս տարի տեղ չեն գտել այդ ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիվանդանոցներից ամենախոշոր հարկատուն «Էրեբունի» բժշկական կենտրոնն է, որն այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 188 մլն դրամ: Մյուս խոշոր հարկատու համարվող բժշկական կենտրոնը «Նաիրի» ԲԿ-ն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 524 մլն 72 հազար դրամ հարկ ու տուրք: Երրորդ տեղում «Արմենիա» հանրապետական ԲԿ-ն է, որ հունվար-սեպտեմբերին կատարել է 326 մլն 88 հազար դրամի հարկային վճարումներ: Իսկ ահա «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղ չի գտել խոշոր հարկատուների ցանկում, նույնկերպ նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: