Արտասահմանում ապրող վրացի միգրանտները բողոքում են ընտրությունների երկրորդ փուլն աշխատանքային օր նշանակելու դեմ: Նրանց կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանով իսկ արհեստական խոչընդոտ Է ստեղծել արտասահմանում ապրող ընտրողների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Միգրանտների հայտարարության համաձայն, բայի այն, որ ընտրողների մեծամասնությունը չի կարողանա քվեարկել, հարցականի տակ Է դրվում նաեւ ընտրատեղամասերի աշխատանքը, քանի որ հանձնաժողովի անդամները չեն կարողանա աշխատանքից գնալու թույլտվություն խնդրել: Միգրանտ Նինո Տալախաձեի խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլից հետո հանձնաժողովի անդամները չեն կարողանա տուն գնալ, եւ նրանք ստիպված կլինեն գիշերել փողոցում, քանի որ գիշերվա ժամը 2-3-ին արտասահմանում հասարակական տրանսպորտը չի աշխատում: «Մենք կարծում ենք, որ մեզ վրա ծիծաղում են:
Հանձնաժողովի շատ անդամներ հրաժարվում են, եւ մենք զգուշանում ենք հենց այն բանից, որ շատ տեղամասեր կարող են փակվել այն բանի պատճառով, որ չեն կարողանա գալ ոչ միայն հանձնաժողովի նախագահները, այլեւ քարտուղարները, տեղակալները՝ Էլ չխոսելով դիտորդների մասին»,- ասում Է Նինո Տալախաձեն: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 28-ին. այդ կապակցությամբ այդ օրը հայտարարվել Է ոչ աշխատանքային:
Ընդդիմության հայտարարության համաձայն, ընտրական հանձնաժողովը կատարում Է «Վրացական երազանքի» եւ անձամբ Բիձինա Իվանիշվիլիի պատվերները: Նրանց կարծիքով՝ ընտրություններն աշխատանքային օրը նշանակելը հետապնդում Է արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակ, որպեսզի «Վրացական երազանքը» կարողանա ավելի հեշտությամբ կեղծել ընտրությունները, եւ ընտրազանգվածի ճնշող մասը չկարողանա մասնակցել ընտրություններին: