Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը:
«Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին:
Այդ ժամանակ նավի վրա կար 44 մարդ, այդ թվում և Արգենտինայի պատմության մեջ առաջին կին-սուզորդ Էլիանա Մարիա Կրավչիկը: