ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էՎերին Լարսի անցակետում խցանման մեջ հայտնված մեքենաների խնդրին։
Նա, մասնավորապես, գրել է. «Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:
Լարսում առաջացած խնդրով դիմել է Հյուսիսային Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ եւ առողջապահության նախարարություններ:
Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդնեին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք եւ շուկայական գներով դիզվառելիք: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ եւ անցակետի իշխանությունների հետ, մինչեւ վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»։