Արդեն 18-րդ տարին է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և անձամբ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Ուսանողների տոնը մեծ շուքով նշվում է Հայաստանում։ Գագիկ Ծառուկյանն առիթը բաց չի թողնում ամեն անգամ խրախուսել ուսանողներին, այս անգամ ևս բացառություն չէր։ Ուսանողների միջազգային տոնի կապակցությամբ 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի։