Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Ֆիզիկական կուլտուրայի ինտիտուտում ՀԱՕԿ նախագահի հովանու ներքո կազմակերպվել է միջոցառումների շարք, որտեղ Հայաստանի, Արցախի և արտերկրի բուհերի և կրթական հաստատությունների ուսանողները իրենց ուժերն են չափել բազկամարտում։

Այս տարի բազկամարտին մասնակցել է մոտ 500 մարզիկ։ Շնորհավորելով ուսանողներին՝ հայրենական սպորտի ղեկավարն ընդգծել է, որ այս մրցաշարը նպատակ ունի ուսանողների շրջանում սերմանել առողջ ապրելակերպի գաղափարը և ի հայտ բերել ուժեղագույններին։