«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում կարճել փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում կոյուղաջրերի պատճառով տեղի ունեցած հայտնի միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու արդեն նախկին անդամ Մարինա Խաչատրյանը, ում հարվածել էին ՀՀԿ-ականները, ետ է վերցրել իր բողոքը: Մինչդեռ միջադեպից հետո Խաչատրյանը պնդում էր, թե ՀՀԿ-ականներն իր նկատմամբ սեռական ոտնձգություն են իրականացրել: Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է բողոքը ետ վերցնելու մասին լուրերը` ասելով, թե մեկուկես ամիս առաջ է այդ քայլին դիմել: «Ինչ վերաբերում իմ մոտեցման փոփոխությանը, ես կարծրատիպերով ապրող մարդ չեմ եւ գտնում եմ, որ մենք դինամիկ պետք է լինենք եւ չպետք է թշնամի դարձնենք մեր հայրենակիցներին»,- ասել է նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում