ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց երեկ մի քաղաքացի իր մոտ եղած շշով լի բենզինի միջոցով սպառնացել է ինքնահրկիզվել:

ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ի սահմաններում և դեպքի վայր ժամանած ոստիկանության խումբը վերջինիս բերման է ենթարկել

 

Գաբրելյանի փոխանցմամբ՝ քաղաքացին ոստիկանությանը պատմել է, որ այդ քայլին որոշել է գնալ սոցիալական պայմաններից ելնելով:

Ինքնահրկիզվել փորձող քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մուրադխանյանն է: