ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Ջիբրալթարի խնդրի շուրջ Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ փոխզիջում դեռեւս չի գտնվել, բայց ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովը չեղարկված չԷ: Այդ մասին նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդեր Վինտերշտայնը:

«Եվրահանձնաժողովը շարունակում Է որպես միջնորդ աշխատել Ջիբրալթարի շուրջ կոնսուլտացիաներում: Առայժմ լուծում չի գտնվել, բայց, որքան ես գիտեմ, գագաթնաժողովը մնում Է օրակարգում»,-ասել Է նա:

«Այժմ այդ հիմնախնդրի շուրջ Բրյուսելում շարունակվում են մշտական ներկայացուցիչների կոնսուլտացիաները»,-նշել Է նա: Վինտերշտայնը հրաժարվել Է որեւիցե մեկնաբանություն անել այդ բանակցությունների բովանդակության շուրջ:

Ավելի վաղ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը հայտարարել Է, որ եթե Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ի մասին համաձայնագրի նախագծում փոփոխություններ չլինեն Ջիբրալթարի վերաբերյալ, Իսպանիայն կարգելափակի Brexit-ի մասին համաձայնագիրը: Մադրիդը հստակ իրավաբանական երաշխիքներ Է պահանջում, որ Ջիբրալթարի ապագա կարգավիճակի որոշման նկատմամբ Իսպանիայի դիրքորոշումը հաշվի կառնվի ապագա հարաբերությունների շուրջ հետագա բանակցությունների ընթացքում:

Իսպանիայի սուր հակազդեցությունն Է հարուցել այն փաստը, որ Եվրամիությունը մեկուկես տարի ծախսեց՝ ձգտելով Մեծ Բրիտանիայից հասնել Հյուսիսային Իռլանդիայի հետ թափանցիկ սահմանի վերաբերյալ Իռլանդիայի պահանջների կատարման, սակայն համանման ջանքեր չձեռնարկեց Ջիբրալթարի նկատմամբ:

Եթե Ջիբրալթարի հետ կապված իրադրության շուրջ գոնե ընդհանուր պայմանավորվածություն ձեռք չբերվի Բրյուսելի, Լոնդոնի ու Մադրիդի միջեւ, Իսպանիան կարող Է պահանջել՝ հետաձգել Brexit-ին նվիրված գագաթնաժողովը, որտեղ հանրակցության երկրները նոյեմբերի 25-ին պետք Է հաստատեն ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի նախագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: