Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե մեկ ամիս է ինչ նշանակվել  է, սակայն արդեն  նախորդների աշխատանքն ամփոփելու համար Հայաստանի ամենաթանկ հյուրանոցում է ասուլիս կազմակերպում:

Արշակյանի խոսքով՝ մամուլի ասուլիսը «Ալեքսանդր հոթել» հյուրանոցում  կազմակերպելու պատճառը նախապես պատրաստված  «հետաքրքիր պրեզենտացիան» ներկայացնելն է:

Ո՞վ է ի վերջո վճարել սրահի վարձակալման համար՝ հարցին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը նշեց. «80․ 000 դրամ է հատկացվել, բայց ոչ բյուջեից, այլ իմ գրպանից: Իմ ընկերների օգնությամբ, իմ միջոցներով է կազմակերպվել՝ ամբողջ պրոյեկտը ներկայացնելու համար»,- նշեց նա:Նշենք, որ այսօր թե՛ համացանցում, թե՛ մամուլում քննարկվում էր Հակոբ Արշակյանի՝ «թանկարժեք ասուլիսը», հատկապես, որ գումարը վճարվելու էր բյուջեից: Ըստ տեղեկությունների հյուրանոցի «Կարս» սրահի 6 ժամյա վարձակալության արժեքը 160.000 դրամ է, իսկ մեկ օրը՝ 220.000 դրամ: