Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարեց անձանց սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, առաջիկա նախագծերին և հնարավոր համագործակցություններին: