«Մենք ունենք պետականաշինության մի շարք բաղադրիչներ՝ ժողովրդագրություն, տնտեսություն և սոցիալական հարցեր: Ժողովրդագրության առումով, կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք ծանր ճգնաժամի մեջ, և եթե սա իր լուծումը չստանա, կարող է տեղի ունենալ այն, ինչ ցանկանում է Ադրբեջանը: Այսինքն՝ այնքան կարող է թուլանալ, որ չի դիմանա հակամարտությանը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը, անդրադառնալով այն հարցին, թե հակամարտող կողմերի համար բաղադրիչ մաս կազմող պետականաշինությունն ինչ մակարդակի վրա է մեր դեպքում, և հավելեց, որ Ադրբեջանն էլ ուժեղ պետություն չէ:
Ըստ Այվազյանի՝ գարնանը տեղի ունեցած իրադարձությունները հասարակության մեջ ստեղծեցին համերաշխության պոտենցիալ և ժողովուրդը շտկեց իր մեջքը, իսկ թե որքանով այդ պոտենցիալը կկարողանանք օգտագործել՝ «ժամանակը ցույց կտա»:Քաղաքագետը վստահեցնում է՝ հայկական կողմի համար Արցախյան հիմնախնդիրը լուծված է և մեզ մնում է՝ մենք պահպանենք այն, ինչ ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում: