Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:
Այս մասինԹուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Suddeutsche Zeitung թերթի հետ զրույցում:
«Նրան սպանել են 7 րոպեի ընթացքում: Դա կանխամտածված սպանություն է եղել: Դուք կարող եք ձայնագրության մեջ լսել, թե ինչպես է դատաբժիշկը հրահանգում մյուսներին: Նրանք պետք է երաժշտություն լսեին՝ մինչ մասնատում էին դիակը: Կարելի է նկատել, որ նա վայելում է այդ պահը»,-թերթի հետ զրույցում ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ, ըստ իրենց, այդ նպատակով Թուրքիա ժամանած մարդիկ չէին կարող ինքնուրույն գործել:
«Մենք մտածում ենք, որ մարդիկ, ովքեր այդ գործի համար եկել էին Թուրքիա չէին կարող ինքնուրույն գործել: Նրանք չէին համարձակվի: Ամեն դեպքում առանց ապացույցների ես չեմ կարող ոչինչ ասել»,-նշել է նախարարը:
Մամուլում հոկտեմբերի 3-ին լուրեր տարածվեցին, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո անհետացել է:
Շաբաթներ անց պարզվեց, որ լրագրողը սպանվել է հյուպատոսարանի շենքում:
Նախնական վարկածների համաձայն՝ լրագրողը սպանվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատվերով: