Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը:

Բուշը մահացել է նոյեմբերի 30-ին: Նրա ներկայացուցիչները հայտարարության մեջ գրել են, որ Բուշ ավագի հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի ավելի ուշ:

Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:

Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի կինը՝ Բարբարա Պիրսը մահացել էր 2018 թվականի ապրիլին:

Նրա ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն էր: