«Այս յոթ ամիսների ընթացքում մենք ականատես եղանք պղծության, համասեռամոլության, աղանդավորության քարոզի, վեհափառի նկատմամբ հարձակումների, Շուռնուխում համասեռամոլների երթերի, համասեռամոլության կողմից ոստիկանության գրավման փորձերի և ամենամտահոգիչն այս ամենում կառավարության լռելն է»,- այս մասին ասաց ՀՀԿ կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։
«Գործը հասել է նրան, որ սիրո և համերաշխության ջատագովները ատելության քարոզ են իրականացնում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում, ա′յ քաղաքական սուտասաններ, դուք էս յոթ ամսվա ընթացքում, բացի խաբելուց որևէ բան չեք արել»,-ասաց Շարմազանովը։