Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը: Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
 
«Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան, բայցԱրենի համայնքում հիմա շատ կարևոր ներդրումային ծրագիր էիրականացվում՝ «Թուֆենկյան» հյուրանոցային համալիր էկառուցվում: Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դալինելու է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում: Արենիում այս հյուրանոցի բացումը անելու է տնտեսականհեղափոխություն»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների աշխատանքի արդյունքն է:
 
«Դուք վերջին 20 տարիներին ձեր աշխատանքի արդյունքում Արենին դարձրել եք Հայաստանի ամենահայտնի բրենդերից մեկը, գինեգործության ամենահայտնի կենտրոններից մեկը; Եվ սա մի ցայտուն օրինակ է, թե ինչպես մարդիկ աշխատելով կարող են հասնելհեղափոխական արդյունքների: Եթե դուք այդ ամենը չստեղծեիք, Արենի անունը չստեղծեիք և գինու հանրահռչակ փառատոնը այդպիսիբարձր մակարդակով չկազմակերպեիք, այդ ներդրումային ծրագիրը չէր լինի: Այս ներդրումային ծրագիրը մեծ հնարավորություն է ստեղծելուոչ միայն Արենիի համար, այլև շրջակա բոլոր համայնքների համար»,- եզրափակեց Փաշինյանը: