ՊՆ նախկին փոխնախարար,ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու Արտակ Զաքարյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանը լիարժեք չի արտահայտելու հասարակության տրամադրությունները։

«Խորհրդարանում կլինեն մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, փորձի պակաս ունեն։ Ընտրություններից հետո մենք կկորցնենք ժողովրդավարության ձեռքբերումները և դիկտատուրա կհաստատվի»,- ասաց նա։

Զաքարյանի խոսքով՝ ովքեր որ ի զորու են մտածել, ովքեր կարող են կշռել, այդ մարդիկ կընտրեն Հանրապետականին։

«Ում էլ որ ընտրեք, կշռադատված արեք ձեր քայլը, ոչ թե էյֆորիայի ֆոնի վրա։ Եթե Նիկոլ Փաշինյանը չմանիպուլացնի հասարակությանը, կառավարել չի կարողանա։ Գործող իշխանություններին բարիկադների բաժանելը ձեռնտու է։ Նրանք հայտարարում են, որ ընտրություններից հետո բոլոր հարցերը լուծվելու են, բայց դա խաբկանք է»,-ասաց Զաքարյանը։

Զաքարյանը կոչ արեց գործող իշխանություններին` դուրս գալ իռացիոնալ, որևէ տեղ չտանող ճանապարհից: