Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ԵԱՏՄ-ում գազի շուրջ տեղի ունեցած բուռն վեճի համար։
Նրա խոսքով՝ գազի գնի շուրջ քննարկման ժամանակ ինքը ոչ կոռեկտ է ելույթ ունեցել:
«Ստիպված եղա ներողություն խնդրել ՌԴ նախագահից: Բուռն քննարկում եղավ, սակայն, ավելի լավ է՝ չլսեք»,- ասել է Լուկաշենկոն: