Գագիկ Ծառուկյանը Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցել է երկրաշարժի զոհերի հիշատակի համար մատուցված հոգեհանգստյան կարգին։

 

Լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքվեցին, թե արդյոք երեսուն տարին բավական չէր գյումրեցիներին բնակարանով ապահովելու համար։ Հարցին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը նշեց․ «Ցանկացած գումար պետք է նպատակային ծախսվի և ինձ թվում է, որ երեսուն տարվա ընթացքում հնարավոր էր այնպես կազմակերպել, որ գյումրեցիների բնակարանների հարցը լուծվեր»։