Ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին քիչ առաջ քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:
Նա անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հնչած գնահատականներին, թե դա վենդետա է՝ նշեց. «Իր մասին ոչինչ ավել չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, թե՝ ոչ»,- ընդգծեց Օսիպյանը: